Գլխավոր էջ » Ֆայլեր » Мои файлы

Արդյոք կշահագործվի՞ Ջերմուկի համար վտանգ հանդիսացող Ամուլսարի ոսկու հանքը...
10.01.2012, 23:24

 
 Վերջին շրջանում մամուլում և հասարակական շրջանակներում բավականաչափ 

ակտիվացել են քննարկումները` պայմանավորված Ջերմուկ քաղաքի ոչ հեռու 

գտնվող «Ամուլսար» կոչվող տեղանքում «ԳԵՈԹԻՄ» ընկերության կողմից բաց 

եղանակով ոսկու հանքավայրի շահագործման հնարավորությունների և դրա հետ 

կապված հնարավոր ռիսկերի հետ: Այդ կապակցությամբ ահազանգեր են 

ստացվում Ջերմուկ քաղաքի, Գնդեվազ և Կեչուտ գյուղերի բնակիչներից, 

հասարակական կազմակերպություններից, քաղաքի մշտական այցելուներից: 

Խնդրի համակողմանի ուսումնասիրության նպատակով, Ջերմուկի 

քաղաքապետարանի նախաձեռնությամբ, 2011 թվականի մայիսի 13-ին տեղի է 

ունեցել քննարկում տեղական իշխանությունների, մեր ներկայացուցիչների, ՀՀ 

էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ բնապահպանության նախարարության, 

բնապահպանական կազմակերպությունների, «ԳԵՈԹԻՄ» ընկերության, քաղաքի 

ակտիվ հասարակական ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկումների 

ընթացքն ու արդյունքները վեր են հանվել մտահոգիչ մի շարք խնդիրներ, որոնք 

ցանկանում ենք ներկայացնել Ձեր քննարկմանը: Ամուլսարի ոսկու հանքի 

շահագործումը, մեր կարծիքով պայմանավորված է մի շարք ռիսկերի հետ

Ռիսկեր` կապված ռադիացիոն ֆոնի 

փոփոխության հետ: Չնայած «ԳԵՈԹԻՄ» ընկերության հավաստիացումներին, 

ըստ որի հանքավայրի ուսումնասիրությունները և դրանց միջազգային լաբորատոր 

փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ հանքավայրում ուրանի 

պաշարներ չկան, այնուամենայնիվ մասնագետները վկայում են, որ ոսկին և 

ուրանը (հատկապես մեր տարածաշրջանում) փոխկապակցված էլեմենտներ են, 

այսինքն` դրանցից մեկի առկայությունը հանքավայրում ենթադրում է մյուսի 

առկայություն: Հատկանշական է, որ դեռևս Խորհրդային իշխանության 

տարիներին Ջերմուկից շուրջ 35 կմ հեռավորության վրա, Վայք քաղաքի 

մերձակայքում գտնվող Ազատեկի ոսկու հանքի շահագործումը ուղեկցվում էր 

ուրանի արդյունահանմամբ, ինչի հետևանքով այդ տարածաշրջանում 

արձանագրվել է ռադիացիայի մակարդակի կտրուկ աճ, ինչն առողջապահական 

վիճակագրության արդյունքներով հանգեցրել է քաղցկեղով հիվանդությունների 

թվաքանակի կտրուկ աճի:




 Ջերմուկ քաղաքը հայտնի է իր բուժիչ և աղբյուրի ջրերով, որոնց շշալցումը 

հանդիսանում է ոչ միայն մեր համայնքի և մարզի, այլ ողջ երկրի տնտեսության 

կարևոր և հեռանկարային ճյուղերից մեկը: Ռադիացիոն ֆոնի փոփոխությունը, 

անպայման, իր բացասական ազդեցությունը կունենա նաև հանքային ջրերի 

արտադրության վրա: Ջերմուկ քաղաքի վարչական տարածքում է գտնվում 

Կեչուտի ջրամբարը, որտեղի Արփա և Որոտան գետերի ջրերը Արփա-Սևան 

թունելի միջոցով հասցվում են Սևանա լիճ: Ջրերի մեջ ռադիացիայի մակարդակի 

աճը ուղղակի սպառնալիք կարող է հանդիսանալ ոչ միայն մեր տարածաշրջանի, 

այլ ողջ երկրի համար` վտանգելով Սևանա լճի էկոլոգիական համակարգը: Օդում 

ռադիացիայի մակարդակի ավելացումը կհանգեցնի մի շարք հիվանդությունների 

աճին, որն իր բացասական ազդեցությունը կունենա տարածաշրջանի բնակիչների 

առողջության և միգրացիայի վրա:
Բաց եղանակով հանքավայրի շահագործման 

ցանկացած տեղանքում 

առաջացնում  բնապահպանական խնդիրներ, որոնք առանձին դեպքերում, 

մասնավորապես 

Ջերմուկ քաղաքի մերձակայքում, մեր կարծիքով, պարզապես անթույլատրելի են: 

Հանքավայրը, որը պետք է շահագործվի գտնվում է ծովի մակերևույթից շուրջ 

3.000 մետր բարձրության վրա: Սա նշանակում է, որ հանքավայրի 

շահագործման աշխատանքները ֆիզիկապես հնարավոր է իրականացնել միայն 

ամառվա ամիսների ընթացքում: Դա համընկնում է Ջերմուկ հանգստի ամենաթեժ 

սեզոնի հետ, հետևաբար Ջերմուկից ընդամենը 7-12 կմ հեռավորության վրա 

գտնվող տարածքում պարբերաբար պայթեցումների իրականացումը, դրանով 

պայմանավորված փոշու առկայությունը, բեռնատար մեքենաների և 

հանքարդյունաբերական տեխնիկայի աշխատանքով պայմանավորված աղմուկը 

կխաթարեն քաղաքի այցելուների, հանգստացողների և բուժվողների հանգիստը` 

թուլացնելով Ջերմուկի մրցակցային ամենակարևոր առավելությունները: 

Մասնագետները վկայում են, որ Ջերմուկ քաղաքի մերձակայքում քամիներն 

ունեն այնպիսի ուղղվածություն, որ բաց եղանակով հանքավայրի շահագործման 

հետևանքով առաջացող փոշին անմիջապես կտեղափոխվի Ջերմուկ` վնասելով 

քաղաքի մաքուր օդն ու բնությունը, որոնք հանդիսանում են քաղաքի 

մրցունակության կարևորագույն բաղադրիչները: Հավելյալ խնդիրներ կարող են 

առաջանալ` կապված հանքաքարի մասնատման և թափոնների առաջացման 

հետ, որոնք կավելացնեն փոշու և աղտոտման վտանգները: 2010 թվականին ՀՀ 

կառավարության կողմից ընդունված «Ջերմուկ քաղաքի զարգացման 2009-

2012 թվականների ռազմավարություն» ծրագրով նախատեսվում է քաղաքի 

քաղաքաշինական և տնտեսական զարգացում տարբեր ուղղություններով: 2010 

թվականի հոկտեմբերին ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից ՀՀ 

Նախագահին ներկայացվել է քաղաքի զարգացման նոր գլխավոր հատակագիծը, 

ըստ որի Ամուլսար կոչվող տեղանքից շուրջ 3 կմ հեռավորության վրա 

նախատեսվում է նոր Ճոպանուղիների կառուցում, ինչպես նաև քաղաքի 

զարգացում հիշյալ ուղղություններով: Բաց եղանակով հանքավայրի 

շահագործումը ուղղակիորեն կասկածի տակ է դնում ՀՀ Նախագահի անմիջական 

ուշադրության կենտրոնում գտվող հիշյալ ռազմավարական ծրագրերի 

իրականացում: Հանքավայրը ոչ մեծ հեռավորության վրա է գտնվում Կեչուտի 

ջրամբարից: Սա նշանակում է, որ հանքավայրում պարբերական և ուժգին 

պայթեցումները կարող են վտանգել արհեստական այդ ջրամբարի 

արգելապատնեշը, ինչը կարող է աղետալի հետևանքներ հագեցնել ջրամբարից 

ներքև գտնվող մի շարք բնակավայրերի (Գնդեվազ, Վայք, Մալիշկա, Եղեգնաձոր, 

Գետափ, Արփի, Արենի) համար, որտեղ բնակվում է ՀՀ Վայոց ձորի մարզի 

բնակչության գերակշիռ մասը: Այստեղ խնդիրը վերաբերվում է հիշյալ 

բնակավայրերի և դրանցում ապրող մարդկանց ֆիզիկական ոչնչացման ռիսկերին: 

Կարծում ենք, որ Ջերմուկի շրջակայքում տարբեր օգտակար հանածոների մասին 

տեղեկություններ եղել նաև նախկինում, սակայն որևէ հանքավայր չի 

շահագործվել` հաշվի առնելով Ջերմուկի, որպես զբոսաշրջության և 

առողջարանային կենտրոնի հանգամանք ու կարգավիճակը: Հատկանշական է, որ 

Խորհրդային իշխանության տարիներին Ջերմուկ քաղաքը համարվում էր 

Հայաստանում միակը հանդիսացող Միութենական նշանակության 

առողջարանային քաղաք, ինչի արդյունքում քաղաքի մերձակայքում մեծ 

շառավիղով գոյություն չեն ունեցել և հիմա էլ չկան արդյունաբերական 

ձեռնարկություններ, վնասակար արտանետումներով և թափոններով 

արտադրություններ:Կարծում ենք, որ հիշյալ ռիսկերը տեսանելի են նաև 

հանքավայրերը 

շահագործման պատրաստող պետական և մասնավոր որոշ մարմինների և 

կազմակերպությունների համար:Ամփոփելով վերոգրյալ, կարծում ենք, որ 

Ամուլսարի հանքավայրի 

բաց եղանակով շահագործումը հակասության մեջ է գտնվում ՀՀ կառավարության 

կողմից ընդունված մի շարք հիմնարար փաստաթղթերի, մասնավորապես. - ՀՀ 

կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության 

կառավարության ծրագրի մասին» թիվ 380-Ա որոշմանը, որով որպես 

գերակայություններ են սահմանվել տարածքային համաչափ զարգացումը: - ՀՀ 

կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի «Ջերմուկ քաղաքը 

տուրիզմի կենտրոն հայտարարելու մասին» թիվ 1064-Ն որոշմանը: - ՀՀ 

կառավարության հավանության արժանացած «Ջերմուկ քաղաքի զարգացման 

2009-2012 թվականների ռազմավարությանը»: - 2010 թվականի ՀՀ 

Նախագահին ներկայացված Ջերմուկ քաղաքի գլխավոր հատակագծին: Սրանից 

բացի, այդ ծրագրի իրականացում է հակադրվում է նաև մեր ազգային 

անվտանգությանն ու հետինդուստրիալ հասարակության զարգացման 

գաղափարախոսությանը: Ելնելով վերոգրյալից անհրաժեշտ է Ամուլսարի 

հանքավայրի շահագործման հարցը դարձնել հատուկ քննարկման առարկա` 

վերանայելով նախկինում պետական կառավարման տարբեր մարմինների կողմից 

ընդունված որոշումները և հստակեցնելով ՀՀ կառավարության վերջնական 

դիրքորոշումը նախագծի հետագա իրականացման համար:



Категория: Мои файлы | Գրառել է: SUPERNATURAL
Դիտել են: 2304 | Ներբեռնել են: 0 | Ռեյտինգ: 5.0/2
Ստեղծել անվճար կայք с uCoz