Գլխավոր էջ » Ֆայլեր » Мои файлы

Երկար սպասված ֆիլմի պրեմիերան`Poker.am
24.12.2012, 22:47

Վերջապես կայացավ բոլորի կողմից այդքան սպասված POKER.AM ֆիլմի պրեմիերան:Ֆիլմի վրա աշխատել են <<Պահանջվում է միլիոնատեր>> և <<Փեսացուն կրկեսից>> ֆիլմերի հեղինակները:Կինոնկարը սուր ու լարված սյուժեով, զվարճալի կատակերգություն է, որտեղ կան սիրային խճճված պատմություններ` ճակատագրական գեղեցկուհիների մասնակցությամբ, մեքենաների առևանգում և հետապնդման տեսարաններ, պոկերի գրավիչ ու դրամատիկ մրցապայքար… և այս ամենի վերջում` հաղթանակ:

Ֆիլմի սյուժեն

Ֆիլմի գլխավոր հերոսը` Հովոն, աշխատում է քաղաքի հայտնի ռեստորաններից մեկում` որպես մենեջեր-մատուցող: Նա պատրաստվում է իր ընկերուհի Լիլիի ծննդյան օրը կայանալիք հավաքույթի ժամանակ առաջարկություն անել սիրեցյալին: Այդ առիթով Հովոն արդեն ձեռք է բերել մատանին և նոր փողկապ` էլեկտրիկ-կապույտ գույնի: Հարսնացուի տուն գնալուց առաջ Հովոն որոշում է մտնել ավտոսրահ և իր հետ տանել նաև ընկերոջը`Միշոյին: Սակայն ամեն ինչ այլ ընթացք է ստանում և գլխավոր հերոսը հայտնվում է նախ` զավեշտալի, իսկ հետո` արդեն վտանգավոր իրավիճակներում: Վրա հասած անախորժությունները լուծելու համար նա ստիպված է լինում է՛լ ավելի խենթ քայլեր ձեռնարկել: Նրա համարձակությունը զարմացնում է ընկերոջը, զայրացնում հարսնացուին և խուճապի մատնում կազմակերպված հանցախմբին…Ի վերջո, դրամատիկ մրցամարտում դժվարությամբ տարած հաղթանակը կտրում է այս խճճված հանգույցը, և ամեն բան իր տեղն է ընկնում:


Категория: Мои файлы | Գրառել է: SUPERNATURAL
Դիտել են: 1114 | Ներբեռնել են: 0 | Ռեյտինգ: 4.6/10
Ստեղծել անվճար կայք с uCoz