Գլխավոր էջ » Ֆայլեր » Мои файлы |
10.11.2011, 20:02 | |
Սիրուշոն կարծես թե երկրպագուների պակաս չունի եւ նրանց կողմից շատ սիրված է: Նշենք, սակայն, որ հայաստանցի ֆանատներն են սկսել դժգոհել իրենց սիրելի երգչուհուց: Նրանցից մեկն, օրինակ, Սիրուշոյի "Facebook”-ի էջում գրել էր, թե ինչքան է սիրում երգչուհուն, բայց նաեւ նշել էր, որ նա կարող է կորցնել հայաստանցի երկրպագուներին, քանի որ հիմա միայն եվրոպական երկրներում է համերգներով հանդես գալիս. "Այսօր դու կկորցնես մի երկրպագու, վաղը` տասը, մյուս օրը` բոլորին”: Նշենք նաեւ, որ երեւանցի այլ երկրպագուներ եւս "պահանջում” են Սիրուշոյից մայրաքաղաքում ելույթներ ունենալ:): Սիրուշոն նույն էջում հետեւյալն է գրել. "Պարզապես ուզում եմ հերթական անգամ շնորհակալություն հայտնել իմ հավատարիմ երկրպագուներին կամ պարզապես այն մարդկանց, ովքեր կողքիս են եւ իմ քայլերը երբեք կասկածի տակ չեն դնում, անգամ եթե ինձ անձամբ չեն ճանաչում: Դուք ինձ համար մեծ ընտանիք եք, ովքեր անկեղծորեն ուրախանում են իմ ձեռքբերումներով, ես էլ ձեզ ուզում եմ փոխանցել միմիայն դրական էմոցիաներ”: | |
Դիտել են: 546 | Ներբեռնել են: 0 | Ռեյտինգ: 5.0/2 |