Գլխավոր էջ » Ֆայլեր » Мои файлы

Ինչպես են առաջացել Թեդդի արջուկները
23.12.2011, 18:38

Հոկտեմբերի 27-ը Թեդդի արջուկի ծննդյան օրն է: Այդ օրը նա դառնում է 109 տարեկան: 

Իսկական պստլո է, չէ՞: Եթե ունեք Թեդդիխաղալիքներ, անպայման շնորհավորեք նրանց: 

Նվե՞րը: Միայն և միայն հակառակ սեռի Թեդդի արջուկ...

Իսկ Թեդդիի ծննդյան պատմությունը ահա թե ինչպիսին է…


Ավելի քան 100 տարի առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Թեոդոր 

Ռուզվելտը իր օգնականների հետ գնացել էր արջի որսի: 3 օր շարունակ նրանց այդպես էլ 

ոչ մի արջ չհանդիպեց:


Քանի որ Ռուզվելտը նախագահ էր, իսկ նախագահները սովորաբար անհաջող որս չեն 

ունենում, նրա օգնականները նախագահին օգնելու համար մի արջ էին բռնել ու կապել 

ծառին, որպեսզի Ռուզվելտը հեշտությամբ կարողանա կրակել արջի վրա: Սակայն 

նախագահը կտրականապես հրաժարվեց անպաշտպան կենդանուն սպանել: Այս 

պատմությունը մի քանի օրում տարածվեց ամբողջ աշխարհով:


Քլիֆորդ Բերիման անունով մի ծաղրանկարիչ նկարեց այդ տեսարանը, և նկարն էլ մեծ 

տարածում գտավ: Հետո Բրուքլինի մի խանութպան` Մորիս Միչտոմը, և նրա կինը 

ոգեշնչված այդ պատմությամբ, խաղալիք արջուկ պատրաստեցին և նախագահին խնդրեցին 

թույլ տալ խաղալիքն անվանել նրա անունով` Թեդդի: Արջուկն անսպասելի պահանջարկ 

սկսեց վայելել շուկայում և հսկայական եկամուտներ բերեց հեղինակներին: Թեդդի արջուկը 

Թեոդոր Ռուզվելտի թալիսմանը դարձավ, ասում են` հենց նա էլ օգնեց Ռուզվելտին հաղթել նախագահական ընտրություններում երկրորդ անգամ:



Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ արջուկի մասին մի քիչ մոռացա, բայց 

1960-ական թթ. նա նոր վերածնունդ ապրեց: Վիետնամի պատերազմի ժամանակ նա դարձավ 

խաղաղության և հին ու բարի ժամանակների խորհրդանիշ:


Չնայած որ Թեդդիները շատ երկար կյանք են ապրել, Հայաստանում նրանք միայն վերջին 

տարիներին հայտնվեցին և դեռ շարունակում են մի պստիկ թանկ արժենալ: Իսկ երեխաները, 

նաև երիտասարդները ոչ միայն խաղալիքներն են պաշտում, այլև նկարներն ու 

պատմությունները Թեդդիի մասին: Շատերի համարԹեդդին կյանքի իմաստ է, ոմանց համար` 

եկամտի աղբյուր:


Իսկ Թեդդիի մասին պատմությունները այնքան էլ վատը չեն: Օրինակ գիտե՞ք` նրա քիթն ինչու 

է կապույտ: Հեքիաթը պատմում է, որ մի անգամ Թեդդիին հին իրերի հետ բակ էին նետել: 

Ձմռանը արջուկը սառչում էր դրսում, նրա դարչնագույն մորթին կամաց-կամաց մոխրագույն 

էր դառնում: Հանկարծ նրա քթիկին մի ձյան փաթիլ եկավ-նստեց և էլ չհեռացավ: Գարնանը մի 

պստիկ աղջիկ գտավ արջուկին և իր տատիկին խնդրեց վերանորոգել այն: Տատիկը վերցրեց 

խաղալիքը ու կարկատեց, և իր կապույտ քթով ու կարկատաններով Թեդդին նույնիսկ ավելի 

հմայիչ դարձավ, այնպես չէ՞...

Категория: Мои файлы | Գրառել է: SUPERNATURAL
Դիտել են: 740 | Ներբեռնել են: 0 | Ռեյտինգ: 5.0/2
Ստեղծել անվճար կայք с uCoz